ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով ընդունեցի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան բոթը: Ռաֆայել Քոթանջյանը թատրոնի և կինոյի մեծ վարպետ էր, դերասան, որն իր անզուգական խաղի և միայն իրեն հատուկ հմայքի շնորհիվ սիրված ու ճանաչված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Ռաֆայել Քոթանջյանը, լինելով մեծ մտավորական, ազնիվ ու հայրենասեր քաղաքացի, իր կյանքով, մոտեցումներով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին:

Հանգչեք խաղաղությամբ, մաեստրո»,-ասված է ուղերձում:

 

  • Կիսվել: