շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը Կ. Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը Կ. Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Կ. Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի վերաբերյալ:

՛՛Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում մի քանի անգամ նշվեց, իբրև կադրային փոփոխություններն իրականցվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ վերոնշյալ պոլիկլինիկան գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ինչը նշանակում է, որ կադրային քաղաքականության իրականացումը բացառապես համայնքի իրավասությունն է:

Եվս մեկ անգամ վստահեցնում ենք, որ քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, և հենց դա է պատճառը, որ նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով՛՛,-ասված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կ. Եսայանի անվան պոլիկլինիկայում ակցիա է տեղի ունեցել:

  • Կիսվել: