ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը

Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը

Երևանի տարածքում շահագործվում է 22 ոչ մետաղական հանքավայր՝ բազալտ, գիպսատար կավ, քարաղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
 
՛՛Հատկանշական է, որ վերջին երեք տարիներին՝ գործող քաղաքային իշխանության օրոք, համայնքը մերժել է հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը:
 
Ներկայումս Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է գործող և լքված հանքավայրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետազոտության իրականացում՝ Երևան քաղաքում հանքավայրերի շահագործման հետևանքով առկա էկոլոգիական վիճակը պարզելու նպատակով:
 
Միաժամանակ, իրականացվում են ծավալուն աշխատանքներ գործող հանքավայրերի վարձակալության պայմանագրերի ստուգման և ճշգրտման, ինչպես նաև լքված հանքավայրերի ռեկուլտիվացման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ:
 
Hetq-ի անդրադարձը թեմային՝ այստեղ՛՛,-նշել է նա:
 
 

  • Կիսվել: