կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանի՝ բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել

Երևանի քաղաքապետարանի՝ բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել

Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 21-ին բերման էր ենթարկել Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին։

Միրոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Հարցաքննվել եմ, իրավիճակը պարզաբանելուց հետո ազատ արձակվել»: Նա հայտնեց, որ իր հետ ազատ է արձակվել նաև ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

Հիշեցնենք՝ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

 

 

  • Կիսվել: