երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ովքեր ուզում են Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների կերպարներով հանդես գալ, պետք է հավաստագրվեն

Ովքեր ուզում են Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների կերպարներով հանդես գալ, պետք է հավաստագրվեն

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:
 
«Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել՝ կերպարի համապատասխանության դիտումներին: 
 
Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն զանգահարել 011-514-231 և 011-514-197 հեռախոսահամարներով», - նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: