հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Երևանի քաղաքապետարանի բալանսում գտնվող որևէ շինություն, որտեղ բուժական գործունեություն է իրականացվում, չի օտարվել. Գևորգ Սիմոնյան

Երևանի քաղաքապետարանի բալանսում գտնվող որևէ շինություն, որտեղ բուժական գործունեություն է իրականացվում, չի օտարվել. Գևորգ Սիմոնյան

Թույլ չենք տա, որ տարատեսակ անհեթեթությունները խոչընդոտեն Երևան քաղաքի առողջության պահպանման առաջնային օղակի բարեփոխումները: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երևանի քաղաքապետարանի բալանսում գտնվող որևէ շինություն, որտեղ բուժական գործունեություն է իրականացվում, չի օտարվել:
 
Տեղեկացնեմ, որ օտարման գործընթացն արվում է հրապարակային՝ ավագանու որոշմամբ»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: