շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարան զանգահարած որևէ քաղաքացի անպատասխան չի մնացել

Երևանի քաղաքապետարան զանգահարած որևէ քաղաքացի անպատասխան չի մնացել

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ «Թեժ գծի» զանգերի սպասարկման և աջակցման բաժինը մասնակի համալրվել է, և նոր աշխատակիցներն առավելագույն կերպով ներգրավված են բաժնի աշխատանքներում, միևնույն ժամանակ, փորձառություն են անցնում զանգերի որակը բարձրացնելու համար։

Տեղեկացրին, որ համալրման երկրորդ փուլը կլինի օգոստոսին և առաջիկա ամիսներին կլինի թե՛ զանգերի քանակի, թե՛ որակի բարձր ցուցանիշ, ինչը մշտական բնույթ կկրի։ 

«Սույն թվականի հուլիսի 13, 14, 15 և 16-ին բաժինն ապահովել է 100% սպասարկում։ Երևանի քաղաքապետարան զանգահարած որևէ քաղաքացի անպատասխան չի մնացել։ Վստահ եմ, որ բաժնի աշխատակիցները պահելու են այս ցուցասնիշը հատկապես նոր համալրումից հետո»,- հայտնեց Լիլիթ Յավրյանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ իրապես տեսանելի է տեմպը. 18%-ից հասնել 90-%ի՝ մեծ ցուցանիշ է։

  • Կիսվել: