երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանի փոխքաղաքապետը՝ մայրաքաղաքում ինքնամեկուսացվածների թվի մասին

Երևանի փոխքաղաքապետը՝ մայրաքաղաքում ինքնամեկուսացվածների թվի մասին

Քաղաքային իշխանությունն օր ու գիշեր աշխատանքներ է տանում՝ հետևելով ԱՆ-ի, Պարետատան, պարետի ցուցումներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ համատեղ բոլոր ուղղություններով կատարվում են բազմաթիվ աշխատանքներ: 

Հարցին, թե Երևանում քանի մարդու է ցուցված տանը մնալ, քանի հոգի պետք է 14-օրյա կարանտինի մեջ մնա, փոխքաղաքապետն ասաց, որ հստակ թիվ չունի ձեռքի տակ․

«Այն քաղաքացիները, ովքեր եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր, կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի  հաստատվել, ինքնամեկուսացված են տանը, մեկուսացված են: Առաջնային օղակի՝ պոլիկլինիայի բժիշկների կողմից վերահսկողություն է կատարվում: Նրանք աշխատում են նաև հանգստյան օրերին»:

Փոխքաղաքապետը հորդորեց բոլոր քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում անպայման դիմել պոլիկլինիկաների բժիշկներին, նրանք պատրաստակամ են օգնել բոլորին: Նա նաև հայտնեց ռենտգենի սարքերի առկայության մասին՝ հավելելով, որ դա պետք է լինի բացառապես բժշկի ցուցումով:

  • Կիսվել: