ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի որոշ շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի որոշ շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 7-13-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 8-10-ը և 12-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 8-ին, 9-ին և 13-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 13-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 7-10-ը։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում սեպտեմբերի 7-9-ը, 12-ին, 13-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-13-ը, Արաբկիրում՝ սեպտեմբերի 8-ին, 9-ին, 12-ին և 13-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: