կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. քաղաքապետ

Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. քաղաքապետ

Հանրակրթության ոլորտը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է չորս անգամ, դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել:

2024 թ. Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում` դայակների, տնօրենների, սա, իհարկե, այն չափը չէ, որին մարդիկ, որ այդտեղ աշխատում են, արժանի են վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է, բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- ասաց նա:

  • Կիսվել: