ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Երևանի մետրոպոլիտենը փակ է․ հայտարարություն

Երևանի մետրոպոլիտենը փակ է․ հայտարարություն

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ 

«Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ ՝ Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- ասված է մետրոպոլիտենի տարած հայտարարության մեջ։

  • Կիսվել: