ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի մետրոպոլիտենում երկրաշարժի հետևանքով խափանումներ չեն գրանցվել

Երևանի մետրոպոլիտենում երկրաշարժի հետևանքով խափանումներ չեն գրանցվել

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երկրաշարժի հետևանքով խափանումներ չեն գրանցվել։

՛՛Միաժամանակ տեղեկացնում ենք, որ երթևեկությունը շարունակվում է գրաֆիկի համաձայն՛՛,-ասված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

 

  • Կիսվել: