շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
3 օր է՝ հակասանիտարական վիճակ է Շիրվանզադե-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում

3 օր է՝ հակասանիտարական վիճակ է Շիրվանզադե-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում

Այսօր՝ հունիսի 7-ին, Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադե-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկին հարակից բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, նշելով, որ 3 օր է՝ այդ խաչմերուկում տիրում է գարշահոտ վիճակ:
 
«3 օր է՝ դիտահորերից կեղտաջուրը դուրս է թափվում, հասնում մինչև Կոմիտասի պողոտա, Լամբադա կամուրջ, անգամ Արաբկիրի եկեղեցու դիմաց, իսկ պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի խնդիրը լուծեն:

Էլ չենք ասում, որ խաչմերուկի հարակից տարածքում նաև Արաբկիր բժշկական կենտրոնն է, ուսումնական հաստատություններ կան, սննդի ու առևտրի տաղավարներ, ու սրա հիմնական պատասխանատուն ով է՝ չգիտենք: 

Ում դիմում ենք՝ մեկը մյուսի վրա է գցում, թաղապատերանը՝ «Վեոլիա ջրի», «Վեոլիա ջուր»-ը թաղապետարանի ու դրա արդյունքում ամբողջ խաչմերուկն ու դրան հարակից Կոմիտասի պողոտան ու Լամբադա կամուրջն էս վիճակն է»: 

  • Կիսվել: