կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի

Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն ասյօր փակ կլինի։

"Հարգելի քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։ Երեկ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։

Դեպքի վայրում աշխատել են ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։

Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ որոշվել է այսօր դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը",-նշվում է Երևանի Մետրոպոլիտեին հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: