կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով

Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի գնացքների ուշացումները, հատկապես առավոտյան ժամերին, պայմանավորված են տեխնիկական զննումով: Այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Բոլոր գնացքներն անցնում են տեխզննում: Այժմ սակավ գնացքներ են գիծ դուրս գալիս: Շահագործվում են այն գնացքները, որոնք անցել են տեխզննումը»,-ասաց Խաչատրյանն ու ընդգծեց՝ Երևանի մետրոպոլիտենի տնօրինության և անձնակազմի  համար առաջնային է ուղևորների անվտանգությունը:

Շահագործման հանձնված գնացքներն առավոտյան կայարաններում են լինում 8 կամ ինը րոպեն մեկ:

«Գնացքների ծանրաբեռնվածությունը, հավանաբար, պայմանավորված է նաև նրանով, որ  փակ են որոշ ճանապարհներ, տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան, և շատ ուղևորեր են մետրոյով երթևեկում: Եռակի, քառակի ծանրաբեռնված է ուղևորահոսքը»,-շեշտեց Խաչատրյանը:

Նա հստակ չի կարող ասել, թե տեխզննման աշխատանքները երբ կավարտվեն: «Ամբողջ անձնակազմն աշխատում է, որ րոպե առաջ վերականգնվի Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը»,-եզրափակեց Տաթև Խաչատրյանը:

  • Կիսվել: