Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են։ Այս մասին հայտնում է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Մետրոպոլիտենի «Գործարանային»կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։