ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
2026-ի բյուջեով Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքների համար նախատեսվում է 2 մլրդ դրամ

2026-ի բյուջեով Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքների համար նախատեսվում է 2 մլրդ դրամ

«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 9.6 միլիարդ դրամից մնացել է 1.6 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի վերջին նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չհերքեց ընդդիմադիր անդամի պնդումները՝ նշելով, որ կրճատված գումարի զգալի մասն ուղղվել է 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը, որոնք քաղաքում կլինեն հաջորդ տարի։

Նշենք, որ ավագանին այսօրվա 5-րդ նստաշրջանի վերջին նիստում հաստատեց 2026 թվականի բյուջեն։ Ըստ այդմ՝ բյուջեով 2 միլիարդ դրամ նախատեսվել է Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների մեկնարկի իրականացման համար։

  • Կիսվել: