Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆ
Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում` անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված: Դրոշ տեղադրողներին տուգանել են փողոցը սխալ անցնելու համար, իսկ այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն»:
ՆԳՆ-ից հայտնեցին, որ Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն: