հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի թիվ 20/1, 22, Կոմիտասի պողոտայի թիվ 22 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը` Արարատի մարզի Ավշար, Նոյակերտ բնակավայրերի գազասպառողների, «Գավբազ», «Տիգ Հար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ Այգավանի մասնաճյուղի, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ի, Նարեկ Սարուխնյան Ա/Ձ-ի և սեփականատեր Գալուստ Հովհաննիսյանի,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

  • Կիսվել: