հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի հանրակրթական ուսհաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսվում է առկա ուսուցումը

Երևանի հանրակրթական ուսհաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսվում է առկա ուսուցումը

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: