Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է․ փոխքաղաքապետ
Հաշվի առնելով Երեւանի դպրոցներում մեծ թվով բացակայությունունների մասին՝ տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է 15,9%: Այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում, ինչը, թերեւս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկատվության հետ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել: Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վիրաբյանը։