շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել է տանկի արկ

Երևանի Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել է տանկի արկ

Ապրիլի 4-ին` ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել է տանկի արկ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված արկ է՝ պայթուցիչով, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորամաս՝ հետագա ոչնչացման նպատակով։

 

  • Կիսվել: