ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի Բաբաջանյան փողոցում Honda-ն բախվել է իր առջևով ընթացող JAS մակնիշի բեռնատարին, որն էլ վրաերթի է ենթարկել մայր ու որդի հետիոտներին

Երևանի Բաբաջանյան փողոցում Honda-ն բախվել է իր առջևով ընթացող JAS մակնիշի բեռնատարին, որն էլ վրաերթի է ենթարկել մայր ու որդի հետիոտներին

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում Ավան վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է իր առջևով ընթացող JAS մակնիշի բեռնատարին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև բեռնատարն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայր ու որդի հետիոտներին։

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վրաերթ-վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: