հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն մանրամասներ է հայտնում Կիևյան կամրջի վրա ավտոբուսի հրդեհման դեպքից

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն մանրամասներ է հայտնում Կիևյան կամրջի վրա ավտոբուսի հրդեհման դեպքից

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն մանրամասներ է հայտնում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի հրդեհման դեպքից:

«8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։

Ուղեւորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։

Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։
Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը»:

 

  • Կիսվել: