կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 28.46 տոկոսը

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 28.46 տոկոսը

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 20:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը՝ ըստ վարչական շրջանների:

Աջափնյակ վարչական շրջանում 83 014 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 23 229 ընտրող կամ 27,98 տոկոսը:

Ավան վարչական շրջանում 39 030 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 575 ընտրող կամ 32.22 տոկոսը:

Արաբկիր վարչական շրջանում 94 537 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 29 301 ընտրող կամ 30,99 տոկոսը:

Դավթաշեն վարչական շրջանում 33 484 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 10 709 ընտրող կամ 31,98 տոկոսը:

Էրեբունի վարչական շրջանում 89 206 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 21 719 ընտրող կամ 24.35 տոկոսը:

Կենտրոն վարչական շրջանում 94 922 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 28 714 քաղաքացի կամ ընտրողների 30,25 տոկոսը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 106 317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 27 490 ընտրող կամ 29,86 տոկոսը:

Նոր Նորք վարչական շրջանում 97 497 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 28 889 ընտրող կամ 29,63 տոկոսը:

Նորք-Մարաշ վարչական շրջանում 10 667 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 3314 ընտրող կամ 31.07 տոկոսը:

Նուբարաշեն վարչական շրջանում 8065 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2250 ընտրող կամ 27.9 տոկոսը:

Շենգավիթ վարչական շրջանում 110 780 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 29 357 ընտրող կամ 26.5 տոկոսը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 56 731 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 17 006 ընտրող կամ 29,98 տոկոսը:

Ժամը 20:000-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 824 250 ընտրողից 234 553-ը կամ ընտրողների 28.46 տոկոսը:

  • Կիսվել: