երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Երևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում

Երևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստը ևս կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նիստի անցկացման համար ապահովված կլինեն տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին կրկին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով:

Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: