ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի ավագանին բնակարան նվիրեց Ֆորշին, Ավինյանը հանձնել է բանալիները (լուսանկարներ)

Երևանի ավագանին բնակարան նվիրեց Ֆորշին, Ավինյանը հանձնել է բանալիները (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանը երգիչ Ֆորշին բնակարան է նվիրել։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

 

«Երևանը հարուստ է մշակույթով և մարդկանցով, ովքեր պահպանում և հավերժացնում են այն։
Մեր խորին շնորհակալությունը Ֆորշին՝ իրական երևանյանը երաժշտության մեջ պահպանելու համար»,- գրել է Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում ու լուսանկարներ հրապարակել միջոցառումից։

Բնակարանը տրվել է քաղաքապետի որոշմամբ։ Բնակարանի բանալին ու վկայականը հանձնել է անձամբ Ավինյանը։

Միջոցառմանը մասնակցել է նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը։

Քաղաքապետի որոշման մեջ նշված է, որ Շինարարների փողոցի 15 շենք հ․63 70,15 քմ․ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով, անհատույց օտարվել է Ֆորշ-Վահան Գեորգիի Գևորգյանին։

 Բնակարան նվիրելու որոշումն ավագանին ընդունել էր մայիսի 23-ին։

  • Կիսվել: