կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է. Արմեն Մուրադյան

Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է. Արմեն Մուրադյան

Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է, նվազել է թթվածնակախվածությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

՛՛Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի հետ այցելեցինք փոքրիկին:

Վստահ եմ, փոքրիկ աղջնակն արագ կապաքինվի`համալսարանական բժիշկների օգնությամբ՛՛,-գրել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի փողոցի շենքերից մեկի մոտ նորածին երեխայի էին հայտնաբերել:

  • Կիսվել: