ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի Աբովյան փողոցում Mercedes G 500-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Երևանի Աբովյան փողոցում Mercedes G 500-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14;15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հրաչյա Ստեփանյանը իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկված տղամարդու ինքնությունը։

  • Կիսվել: