ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանցիները ծաղիկներ են խոնարհել ՀՀ-ում ՌԴ դեսպանության մոտ՝ Արցախում զոհված ռուս զինվորների հիշատակին

Երևանցիները ծաղիկներ են խոնարհել ՀՀ-ում ՌԴ դեսպանության մոտ՝ Արցախում զոհված ռուս զինվորների հիշատակին

Երեւանցիներն այսօր ծաղիկներ են խոնարհել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մոտ՝ Արցախում զոհված ռուս զինվորների հիշատակին։

Զոհված խաղաղապահների մարմինները երեկ տեղափոխել են Երեւան։

Նշենք, որ իրադրությունը Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մոտ հանգիստ է, ոստիկանական կուտակումը, որը կար դեսպանության առջեւ մինչեւ վերջերս, հանվել է։

Նշենք, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարել էր այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելության իրականացման ժամանակ զոհվել է 6 զինծառայող, եւս մի քանի հոգի տարբեր ծանրության վիրավորումներ են ստացել։

ՌԴ ՊՆ-ն սեպտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ դիտորդական դիրքից վերադառնալիս հրազենով գնդակոծվել է ռուս խաղաղապահների ավտոմեքենան։ Ավելի ուշ RT գլխավոր խմբագիրը տեղեկացրել էր ռուս 5 խաղաղապահների զոհվելու մասին։

 

  • Կիսվել: