երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Կոտայքի մարզում Opel Astra-ն մխրճվել է բաժանարար գոտու արգելապատնեշների մեջ. վարորդին ու վիրավորին փրկել է ամրագոտին

Կոտայքի մարզում Opel Astra-ն մխրճվել է բաժանարար գոտու արգելապատնեշների մեջ. վարորդին ու վիրավորին փրկել է ամրագոտին

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: