չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Երևան քաղաքի վարչության ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Երևան քաղաքի վարչության ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հուլիսի 12-ին՝ ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 50-ամյա մի կին տվել էր հաղորդում, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, մեջը` փող, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և այլն:

Հանցագործության մասին տեղեկացվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ էլ գողությունն արագ բացահայտվեց: Ահազանգից րոպեներ անց Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց և Արաբկիրի բաժին տեղափոխվեց Դավիթաշենի 4-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց նշված դրամապանակը` ողջ պարունակությամբ:

Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: