Երևան քաղաքի ավագանու նիստում կքննարկվի Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ անվանափոխելու հարցը
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի հունիսի 27-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 5-րդ նիստը, որի օրակարգի նախագծում ներառված է նաև Երևան քաղաքի Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ անվանափոխելու հարցը:
Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից: