չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևան-Գյումրի ճանապարհին կրակոցներ արձակողը հրավիրվել է ոստիկանություն

Երևան-Գյումրի ճանապարհին կրակոցներ արձակողը հրավիրվել է ոստիկանություն

Քիչ առաջ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները ոստիկանության Թալինի բաժին են հրավիրել Թալին քաղաքի բնակիչ Ենոք Սարգսյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ,  Թալինի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Թալինի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, կրակոցներ են հնչել։

Նշված վայր ժամանած ոստիկանները ճանապարհից բավականին հեռավորության վրա նկատել են այդ քաղաքացուն, ով եղել է որսորդական հրացանով, ապա նրան հրավիրել են ոստիկանություն։ Տեղում պարզվել է նրա ինքնությունը, ինչպես նաև հրացանը եղել է Ե. Սարգսյանի անվամբ՝ օրինական, սակայն նա հետաքրքրությունից դրդված կրակոցներ է արձակել։

Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: