ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Հունիսի 10-ին, ժամը 18։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Մհեր Ա․, ծնված 1981 թ.) և «Լադա 112» (վարորդ՝ Ռուբեն Ն․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածներ չկան:

 

 

  • Կիսվել: