շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Մարտի 1-ին, ժամը 15:22-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի հուշարձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 50-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 16:06-ին: Ավտոմեքենան այրվել է:

  • Կիսվել: