չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երեք օրում՝ 114 հանցագործություն. Թմրանյութեր, ծեծ, կողոպուտ, վաշխառություն, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք

Երեք օրում՝ 114 հանցագործություն. Թմրանյութեր, ծեծ, կողոպուտ, վաշխառություն, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ընտանեկան բռնության՝ 7, պետական-հասարակական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման՝ 5-ական, ծանր վիրավորանքի՝ 3, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծեծի, սպանության սպառնալիքի և պաշտոնեական անփութության՝ 2-ական, կողոպուտի, շորթման, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ապօրինի ձեռնարկատիրության ու վաշխառության, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ծանր վիրավորանք ու տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու ու կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ծառահատման և խարդախության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 3 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: