Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում է հարաբերությունների գույքագրման գործընթացը. Փաշինյան
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են գույքագրման գործընթացը՝ երկու երկրի հարաբերությունների հստակեցման համատեքստում:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյան անդրադառնալով ռուսական գազի սակագնի վերանայման վերաբերյալ հարցին:
«Ինչպես Բիշքեկյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ մենք պայմանավորվեցինք՝ շարունակում ենք Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների գույքագրում իրականացնել՝ տեսնելու, թե դրանք ինչ շերտերից են բաղկացած: Գալիս է երկաթուղու հարցը, բոլորը սկսում են զբաղվել դրանով, հետո գալիս է գազի հարցը. ՀՀ-ՌԴ հարաբերությունները բազմաշերտ են և այդտեղ բազմաթիվ խնդիրներ, հարցեր, հնարավորություններ կան: Գույքագրման այդ պրոցեսը գնում է, և քննարկումները շարունակվում կամ սկսվում են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ այդ թվում գազի ներկրման և այլ հարցերի վերաբերյալ, բոլոր հնարավոր երկրների հետ վարվում են բանակցություններ:



