հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Կանադան կարող է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կանադան կարող է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Կանադայի համար բացել դուռը՝ դաշինքի առաջին ասոցացված անդամ դառնալու ուղղությամբ։ Նա նշել է, որ Բրյուսելը ցանկանում է Կանադայի հետ հարաբերությունները հասցնել «հնարավոր ամենաբարձր մակարդակի»։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որը ներկա էր ելույթին, հայտարարել է, որ Օտտավան ձգտում է Եվրոպայի հետ միասնական անվտանգության և տնտեսական համագործակցության, բայց ոչ լիիրավ անդամակցության։

ԵՄ-ն և Կանադան արդեն ունեն CETA ազատ առևտրի համաձայնագիրը, որը վերացրել է սակագնային գծերի շուրջ 99 տոկոսը։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ կողմերը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը նաև արհեստական բանականության, կլիմայի, աշխարհաքաղաքականության և Արկտիկայի անվտանգության ոլորտներում։

  • Կիսվել: