հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երեկվանից նավակով Սևանա լիճ դուրս եկած քաղաքացիները չեն հայտնաբերվել. ԱԻՆ

Երեկվանից նավակով Սևանա լիճ դուրս եկած քաղաքացիները չեն հայտնաբերվել. ԱԻՆ

Սեւանա լճում որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք, երեկվանից նավակով լիճ դուրս եկած քաղաքացիները չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Այսօր` ժամը 07:33-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

  • Կիսվել: