երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Երեխաների ծնունդներն այսօրվանից գրանցվում են  «Էրեբունի» ԲԿ  ծննդատանը

Երեխաների ծնունդներն այսօրվանից գրանցվում են «Էրեբունի» ԲԿ ծննդատանը

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ եկած երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակցի օգնությամբ:

Ինչպես InfoPort.am-ին փոխանցեցին «Էրեբունի» ԲԿ-ից, ծննդատան առաջին հարկում հատկացված է հատուկ վայր, որտեղ ՔԿԱԳ աշխատակիցը կատարում է հետևյալ պետական գրանցումները՝ 1. Երեխայի ծննդի պետական գրանցում 2. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում 3. Ամուսնության պետական գրանցում:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նախարար Ռուստամ Բադասյանի և «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի մասնակցությամբ այսօր կատարվել է առաջին երեխայի ծննդյան գրրանցումը: Այսպիսով, երեխայի ծնվելուց հետո այլեւս կարիք չի լինի գնալ տարածքային ՔԿԱԳ՝ երեխայի ծնունդը գրանցելու համար: Գործընթացը կկատարվի ծննդատանը՝ հենց դուրսգրման օրը:

  • Կիսվել: