երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Մարգարյան» ծննդատունը մտադրություն չունի իր գործունեության ոլորտում որևէ փոփոխություն կատարել

«Մարգարյան» ծննդատունը մտադրություն չունի իր գործունեության ոլորտում որևէ փոփոխություն կատարել

Վերջին օրերին տարբեր սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ ծննդատան (՛՛Մարգարյան՛՛ ծննդատուն) շենքում նախատեսվում է դադարեցնել բժշկական գործունեությունը և տեղակայել հյուրանոց, հայտնում են ՛՛Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն՛՛ ՓԲԸ-ից:

՛՛Հայտնում ենք, որ վերոնշյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

՛՛Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն՛՛ ՓԲԸ-ն մտադրություն չունի իր գործունեության ոլորտում որևէ փոփոխություն կատարել, ծննդատան բժշկական անձնակազմը շարունակում է աշխատել բնականոն հունով, ու շարունակելու է ջանքեր գործադրել իր կողմից տրամադրվող բշժկական ծառայությունները բարելավելու և որակը բարձրացնելու ուղղությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: