երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ուկրաինան լքել է մեկ միլիոն երեխա․ ՅՈՒՆԻՍԵՖ

Ուկրաինան լքել է մեկ միլիոն երեխա․ ՅՈՒՆԻՍԵՖ

Պատերազմի հետևանքով փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինան տիպված լքել է 1 միլիոնի երեխա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը թվիթերյան էջում։

«Ընդամենը 2 շաբաթ։ Մեկ միլիոն երեխա լքել է Ուկրաինան»,-գրել է Ռասելը։

Նա հավելել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ շարւնակում է օգնություն ցուցաբերել երեխաներին և մայրերին, ովքեր գտնվում են Ուկրաինայի հակամարտության գոտիներում․ կազմակերպությունը դեղորայք կմատակարարի 5 շրջանների 22 հիվանդանոցներ, ինչը կբավականացնի 20 հազար երեխաների և մայրերի։

  • Կիսվել: