չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 17-ին` ժամը 20։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայից դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։51-ին, մարվել՝ 20։54-ին։

Այրվել են GAZel մակնիշի բեռնատարի (վարորդ` Գ. Թ.) բեռնախցիկը և սրահը՝ մասամբ։

  • Կիսվել: