շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երբ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից դուրս գրվի, ակցիաները կվերսկսվեն

Երբ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից դուրս գրվի, ակցիաները կվերսկսվեն

Եկել ենք ճշտելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Այս մասին «Նաիրի» ԲԿ-ի մոտ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը։

«Մեզ բուժհաստատության փոխտնօրենն ասաց, որ նա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Մենք եկել էինք՝ տեսնելու դուրս գրելու հավանականությունն ինչքան է, փոխտնօրենն ասաց, որ նույնիսկ ծիծաղելի է այդ հարցը»,-նշեց նա։

Ջիվան Աբրահամյանի խոսքով՝ քանի դեռ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է, իրենք ակցիաներ չեն անի։

Հիշեցնենք, որ երեկ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված դատական նիստում որոշվեց՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվել, նա ստորագրությամբ ազատ արձակվեց։

  • Կիսվել: