ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երբ կարող են մերժել 8-րդ փաթեթով հայտ ներկայացնող շահառուին. մանրամասնում է ՊԵԿ նախագահը

Երբ կարող են մերժել 8-րդ փաթեթով հայտ ներկայացնող շահառուին. մանրամասնում է ՊԵԿ նախագահը

Հիմնական պատճառը, որ կարող են շահառուին մերժել 8-րդ փաթեթով հայտ ներկայացնելու համար,  այն է, որ գործատուն կարող է սխալ ներկայացնել ձեռնարկության կամ բիզնեսի գործունեության դասակարգումը: Այս մասին այսօր Ազատությա ուղիղ եթերում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ  այժմ քննարկվում են տարբերակներ՝ ինչպես օգնել մարդկանց, որոնց չափորոշիչներով օգնություն է հասնում, սակայն նրանք չեն կարող ստանալ նշված պատճառով:

Անանյանը մասրամասնեց. «Օրինակ՝ քննարկվում է այնպիսի մոտեցման ընդունման հնարավորություն, որ նշված անձինք համարվել 8-րդ փաթեթի շահառու, նույնիսկ եթե վարչական վարույթ է հարուցվել, սակայն նրանք մինչեւ դեկտեմբերի 31-ը պարտավորություն չեն ունեցել»:

  • Կիսվել: