հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանին

ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի վերաբերյալ մեղադրական դատավճռի համար։

 

ԵՄ պաշտոնյան Ադրբեջանի կոչ է արել վերանայել ընդդիմադիր գործչի քրեական գործը՝ համաձայն Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների:

«Սեպտեմբերի 3-ին «Մուսավաթ» քաղաքական կուսակցության փոխնախագահ Թոֆիք Յաղուբլուն դատապարտվեց 4,3 տարի ազատազրկման: Լուրջ հարցեր կան. արդյոք պահպանվե՞լ են պատշաճ ընթացակարգերը նրա կալանքի և դատավարության ընթացքում:

 

Եվրամիությունը ողջունում է Հանրապետական այլընտրանքային կուսակցության (ReAl) գրանցումը որպես քաղաքական կուսակցություն Ադրբեջանում, սակայն պարոն Յագուբլուի դատավճիռը հարցեր է առաջացնում բոլորի համար քաղաքական ազատությունները պաշտպանելու և ընդլայնելու՝ իշխանությունների հանձնառության հետ կապված»,-նշված է հայտարարությունունում:

  • Կիսվել: