հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵՄ-ն նախատեսում է 23 միլիոն եվրո հատկացնել ՀՀ-ին՝ որպես SEPA-ի շրջանակներում բարեփոխումների արդյունավետ իրականացման գործիքակազմ. ԵՄ դեսպան

ԵՄ-ն նախատեսում է 23 միլիոն եվրո հատկացնել ՀՀ-ին՝ որպես SEPA-ի շրջանակներում բարեփոխումների արդյունավետ իրականացման գործիքակազմ. ԵՄ դեսպան

Այսօր Ազատության ուղիղ եթերում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ասաց, որ Երեւանը էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (SEPA) կետերը իրականացնելու համար:

Նա նշեց. «Մենք բարձր ենք գնահատում ճանապարհային քարտեզը, որ Հայաստանի կառավարության հետ համատեղ ընդունել ենք, որի շրջանակներում լուրջ առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես, դատական համակարգի, ոստիկանության եւ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների ռազմավարության ընդունման հարցում: ԵՄ-ն նախատեսում է 23 միլիոն եվրոյի չափով ֆինանսական միջոցներ հատկացնել՝ որպես SEPA-ի շրջանակներում բարեփոխումների արդյունավետ իրականացման գործիքակազմ»:

Անդրեա Վիկտորինն ասաց, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին նաեւ փորձագիտական աջակցություն ցուցաբերել: Նա, մասնավորապես, նշեց. «ԵՄ աջակցությունը պատասխան է մեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնած բարեփոխումների ենթատեքստին»:

ԵՄ դեսպանն ասաց, որ ԵՄ-ն հավատարիմ է «օգնության ծավալը եւ չափը միշտ կախված կլինեն ձեռք բերված առաջընթացից» սկզբունքին:

 

  • Կիսվել: