շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը ՀՀ 2018 թ. համեմատ աճել է 155 անգամ. Գրիգորյան

Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը ՀՀ 2018 թ. համեմատ աճել է 155 անգամ. Գրիգորյան

2019 թվականին շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված օրենսդրական փոփոխություններից հետո Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը Հայաստան միայն վերջին 6 ամսում 2018 թվականի համեմատ աճել է 155 ԱՆԳԱՄ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը: 

՛՛✅ 2018 թ․ - 12 հատ
 2020 (առաջին կես) – 1863 հատ

 Հիշեցնեմ, որ էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը ի թիվս բնապահպանական հարցերի լուծում է նաև էներգետիկ անվտանգության, տեխնոլոգիական նորարությունների, ինժեներական մտքի զարգացման, էլեկտրաէներգիայի համաչափ սպառման և այլ բազմաթիվ հարցեր:

 Հույս ունեմ Երևանի քաղաքապետարանի կողմից գնվող հաջորդ ավտոբուսները արդեն էլեկտրական կլինեն:

 Բոլոր երկրներն են անցնելու էլեկտրականին, իսկ նրանք, որոնք շուտ կանցնեն՝ դրամաշնորհային զգալի ռեսուրսներ կներգրավեն՛՛,-գրել է նա:

 

 

  • Կիսվել: