չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսօր Երկրապահի օրն է. ԵԿՄ անդամներն այցելել են Եռաբլուր (ուղիղ)

Այսօր Երկրապահի օրն է. ԵԿՄ անդամներն այցելել են Եռաբլուր (ուղիղ)

ԵԿՄ անդամաները՝ Սասուն Միքայելյանի գլխավորությմաբ, այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։

Այսօր Երկրապահի օրն է։

Մայիսի 8-ը որպես Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ կամավորականների միության 3-րդ համագումարում՝ 1997 թվականի նոյեմբերին։ 

2002-ից այս տոնն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։

ԵԿՄ-ն ստեղծվել է 1993 թվականին: Կազմակերպությունն ունի զինանշան (թևերը բացած արծիվ, ներքևում սուր և վահան՝ հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ:

Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ աջակցել հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը և այլն:

  • Կիսվել: